Աննախադեպ ՍՁ կրթական ծրագիր՝ նախատեսված բիզնես հիմնադիրների և կառավարիչների համար
Հեղինակային կրթական ծրագիր է, մշակված SEI Academy-ի կողմից՝ հիմնված միջազգային լավագույն փորձի և գործնական մեթոդաբանության վրա


Social Business Owner Max


Ներառական բիզնես կրթություն՝
ժեստերի լեզվի թարգմանությամբ,
իրական հնարավորություններ՝ հասանելի յուրաքանչյուրին

Ձեր գաղափարը կարող է ստանալ ֆինանսավորում Լրացրե՛ք դիմում-հայտը և մասնակցե՛ք գաղափարաթոնին

Դիմում-հայտ

Տեղերը սահմանափակ են
Գրանցվե՛ք հիմա՝ Ձեր տեղը խմբում ամրագրելու համար

Նախագրանցում

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

Բիզնեսի գնահատում

Սկսնակների կամ բիզնեսի փորձառու սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են լուծել բարդ սոցիալական խնդիրներ և ապահովել դրական սոցիալական ազդեցություն։

Քոուչինգ

Սոցիալական ձեռներեցների համար, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց բիզնեսի արդյունավետությունը, մշակել գործարար ծրագիր և ձեռք բերել գործնական գիտելիքներ

Մենթորի խորհրդատվություն

Սոցիալական ձեռներեցների համար, ովքեր կարիք ունեն կազմելու նորարարական լուծումներով բիզնես պլան, ֆինանսական հաշվարկներ և ստանալու մենթորի խորհրդատվության։

Այլ

Նրանց համար, ովքեր ցանկանում են հիմնել շահութաբեր սոցիալական ձեռնարկությունև և լուծել համայնքային խնդիրներ

Դուք ձեռք կբերեք հստակ պատկերացում՝ ինչպես ստեղծել և զարգացնել եկամտաբեր սոցիալական բիզնես

Ծրագիրը ճկուն է՝ հարմարեցված Ձեր զբաղվածությանը։

ԴՈՒՔ ԿՍՏԱՆԱՔ

◻️ Հատուկ և մանրամասն մշակված ուսումնական նյութեր, հասանելի միայն մեր հարթակում

◻️ Բիզնես սկսելու համար անհրաժեշտ hard և soft skills՝ ներառյալ AI , Excel, Google Forms, Gmail և այլ գործիքներ

◻️ Մրցունակ սոցիալական բիզնես գաղափարի գեներացում և վալիդացում՝ հիմնված Ձեր առկա ռեսուրսների և հաճախորդների իրական կարիքների վրա

◻️ Գործընթացների և ռեսուրսների ներքին ու արտաքին վերլուծություն (audit), արդյունավետության բարձրացում և բիզնեսի ընդլայնման ռազմավարություն

◻️ Նոր կապերի ստեղծում և ծանոթություն տարբեր երկրների գործարարների, բիզնես համայնքների և փորձագետների հետ

◻️ Ներդրումների ներգրավման, ֆոնդերին դիմելու և դրամաշնորհային հայտերի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակում և ուղղորդում

◻️ Լավագույն գաղափարների ֆինանսավորման հնարավորություն և շարունակական կրթական աջակցություն

Ինչպե՞ս սկսել ուսումնառությունը

ՔԱՅԼ 1


Ամրագրե՛ք Ձեր տեղը և լրացրեք թեստը։ Մասնակցե՛ք հարցազրույցին

ՔԱՅԼ 2


Կնքե՛ք պայմանագիր և կատարե՛ք վճարումը՝ կրթական ծրագրին մասնակցելու համար

ՔԱՅԼ 3


Ստացե՛ք մուտք դեպի կրթական հարթակ և Ձեր անձնական հաշիվ

ՔԱՅԼ 4


Սկսե՛ք ուսումնառությունը նորարարական կրթական հարթակում՝ քայլելով ժամանակին համընթաց և զարգացնելով Ձեր բիզնես հմտությունները

Ինչո՞ւ ընտրել Social Business Owner Max

Դուք ստանում եք համապարփակ գիտելիքներ, որոնք կարող եք անմիջապես կիրառել Ձեր բիզնեսում,
Ձեզ տրվում է հետադարձ կապ Ձեր գաղափարի, գործարար ծրագրի ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ,
Ուսումնական ժամանակի մեծ մասը ուղղված է գործնական առաջադրանքներին և հմտությունների զարգացմանը
Դուք սովորում եք, թե ինչպես հիմնել սոցիալական ձեռնարկություն և կապեր հաստատում տարբեր երկրների սոցիալական ձեռներեցների ու հաջողակ գործարարների հետ
Կրթության ընթացքում զարգացնում եք ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև առաջնորդին բնորոշ կարողություններ
Անցնում եք բիզնեսի զարգացման բոլոր փուլերով՝ գաղափարի գեներացումից մինչև ֆինանսական հաշվարկներ և բիզնես պլանի կազմում

Կրթական ծրագիրը կառուցվածքը

  • 100% առցանց/առերես ձևաչափ
  • 3.5 ամիս տևողություն՝ շաբաթական 3 երեկոյան հանդիպումներով
  • 18 մոդուլ՝ խմբում մինչև 30 մասնակից
  • Live դասեր՝ մենթորների և ոլորտի փորձագետների մասնակցությամբ
  • SE շրջագայություն՝ աշխարհի հայտնի սոցիալական ձեռնարկություններում
  • Ուսուցման 80%-ը՝ գործնական հմտություններ և գործիքներ, 20%-ը՝ տեսական
  • Մասնակի առաջադրանքների ստուգում մենթորների և փորձագետների կողմից
  • Անհատական ուղեկցող-խորհրդատուի աջակցություն ողջ ծրագրի ընթացքում
  • Ուսումնական նյութերի հասանելիություն մինչև 12 ամիս
  • Աշխատանքի համար անհրաժեշտ ուղեցույցների և կիրառելի նյութերի տրամադրում
  • Ակտիվ շփման հնարավորություն խմբի անդամների և փորձագետների հետ մեկ միասնական միջավայրում
  • Լրացուցիչ նյութեր՝ գրքեր, ուղեցույցներ և տեսադասերի աջակցող բովանդակություն
  • Telegram փակ համայնք՝ շարունակական հաղորդակցության համար
  • Շարունակական կրթության և զարգացման հնարավորություն
  • Ակումբի անդամակցության հնարավորություն
  • Լավագույն գաղափարների ներկայացման հնարավորություն
  • 7 անհատական խորհրդատվություն՝ Ձեր նախընտրած փորձագետի հետ
  • SEI Academy վկայագիր (certificate)
  • Էլեկտրոնային վկայականի տրամադրում
  • Լավագույն գաղափարի ֆինանսավորման հնարավորություն՝ մինչև 1,5 մլն դրամ
Միանալ՝ վճարելով 751.000դրամ
Specialist

Owner Max VIP կրթական ծրագրի առավելությունները
Social Business Owner Max կրթական ծրագրի փաթեթ ներառյալ՝

  • 10 անհատական խորհրդատվություն՝ Ձեր ընտրած փորձագետի հետ
  • Ֆինանսական մոդելի մշակում և հաշվարկների ամբողջական փաթեթավորում
  • Սոցիալական բիզնեսի ամբողջական կառուցում և փաթեթավորում՝ գաղափարից մինչև հիմնում
  • 7 ժամ անհատական քոուչինգ՝ Ձեր նախագծի նպատակային զարգացման համար

💳 Մասնակցության արժեք

Կրթական ծրագրի բովանդակությունը

SEIAcademy

Ներածական տեսադասեր

Ինչպես հիմնել սոցիալական ձեռնարկություն Հայաստանում
Գործնական ուղեցույց՝ գաղափարի ձևավորումից մինչև իրական բիզնեսի ստեղծում

SEIAcademy

Մոդուլ 1․ Սոցիալական ձեռներեցությունը՝ որպես շահութաբեր բիզնես

Այս մոդուլում դուք կիմանաք՝ ինչ է սոցիալական ձեռներեցությունը ։
Կպարզեք՝ ինչով է այն տարբերվում ավանդական բիզնեսից և բարեգործությունից, ինչպես նաև ինչ ընդհանրություններ ունեն այս մոտեցումները։
Մոդուլի ավարտին կունենաք հստակ պատկերացում՝ ինչպես է սոցիալական ձեռներեցությունը հավասարակշռում սոցիալական և ֆինանսական նպատակները՝ միաժամանակ ապահովելով իրական դրական ազդեցություն հասարակության վրա։

SEIAcademy

Մոդուլ 2․ Սոցիալական նորարարություն և ստեղծարարություն

Այս մոդուլը կօգնի զարգացնել Ձեր ստեղծարար և քննադատական մտածողությունը՝ հնարավորություն տալով գտնել սոցիալական խնդիրների այլընտրանքային լուծումներ։
Դուք կսովորեք նոր տեսանկյուններից նայել խնդիրներին, բացահայտել նոր հնարավորություններ և ձևավորել արդյունավետ մոտեցումներ։
Մոդուլի արդյունքում Սոցիալական ստեղծարարությունը կնպաստի նորարարական բիզնես գաղափարների գեներացմանը։

SEIAcademy

Մոդուլ 3․ Փոփոխության «U» տեսությունը․ սոցիալական խնդրի վերհանում և ձևակերպում

Այս մոդուլը կօգնի բացահայտել և հստակ ձևակերպել սոցիալական կարիքը, որի վրա կարող է կառուցվել Ձեր սոցիալական ձեռնարկությունը։
Կնկարագրեք փոփոխության Ձեր «U» տեսությունը, ինչպես նաև սոցիալական ձեռնարկության բիզնես մոդելի հիմնական բաղադրիչներին։
Մոդուլի ընթացքում կսովորեք համայնքային սոցիալական կարիքների վերհանման մեթոդաբանությունը։

SEIAcademy

Մոդուլ 4․ Սոցիալական ձեռնարկության գաղափարների գեներացում և վալիդացում

Այս մոդուլում Դուք կուսումնասիրեք սոցիալական բիզնես գաղափարների գեներացման և մշակման հիմնական մեթոդներն ու գործիքները։
Գաղափարի ձևավորման փուլից հետո՝ խորհրդատու-ուղեկցողի աջակցությամբ, Դուք կմշակեք Ձեր ապրանքների և ծառայությունների շուկայի ուսումնասիրության գործիքները։
Բացի այդ, կթեստավորեք Ձեր բիզնես գաղափարը՝ գնահատելով դրա կենսունակությունն ու իրական շուկայական հնարավորությունները։

SEIAcademy

Մոդուլ 5․ Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացման ուղին

Այս մոդուլում դուք կբացահայտեք ձեռնարկատիրական մտածողության գաղտնիքները, կքննարկեք նաև սոցիալական ինտելեկտի դերը՝ ինչպես է այն ազդում մարդկանց հետ աշխատանքի, թիմի կառավարման և բիզնես որոշումների վրա։
Մոդուլի ընթացքում դուք կծանոթանաք գործնական մեթոդների և գործիքների, որոնք կօգնեն զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպը և կառուցել առողջ բիզնես մշակույթ։

SEIAcademy

Մոդուլ 6․ Սոցիալական ազդեցության պլանավորման, չափման, գնահատման մեթոդները և գործիքները

Այս մոդուլում դուք կսովորեք, թե ինչու է սոցիալական ազդեցությունը առանցքային դեր խաղում սոցիալական ձեռնարկություն ստեղծելիս։
Դուք կծանոթանաք սոցիալական ազդեցության չափման, գնահատման և պլանավորման հիմնական մեթոդներին, գործիքներին և մոդելներին։
Բացի այդ, կուսումնասիրեք, տարբեր երկրներում սոցիալական ազդեցության նկարագրաման և իրականացման, արդյունքնների ներկայացման ընթացքում կիրառվող մեթոդներին և գործիքակազմին։

SEIAcademy

Մոդուլ 7․ Համայնքային սոցիալական ձեռներեցություն և գյուղական զարգացում

Այս մոդուլը կօգնի Ձեզ ձևավորել հստակ պատկերացում «համայնք» հասկացության մասին և հասկանալ համայնքային զարգացման հիմնական մոտեցումները։
Դուք կսովորեք քարտեզագրել համայնքի առկա և չօգտագործվող ռեսուրսները՝ բացահայտելով զարգացման իրական հնարավորությունները։
Կծանոթանաք գյուղական զբոսաշրջության (արտագնա և ներգնա) առանձնահատկություններին, ինչպես նաև կիմանաք՝ ինչպես այն կարող է դառնալ եկամտի կայուն աղբյուր։
Բացի այդ, կուսումնասիրեք, թե ինչպես կարող են գյուղամթերքի օնլայն վաճառքը, բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունն ու իրացումը ստեղծել լրացուցիչ եկամտային հնարավորություններ համայնքում։
Մոդուլի ընթացքում նաև կծանոթանաք համայնքային զարգացման գործնական գործիքներին՝ 5S որակի բարելավման մեթոդին, ճապոնական «1 գյուղ՝ 1 ապրանք» մոտեցմանը և համայնքային կլաստերների զարգացման մեթոդաբանությանը։

SEIAcademy

Մոդուլ 8․ Սոցիալական ձեռնարկության բիզնես մոդելի կտավ (Canvas)

Այս մոդուլում դուք կսովորեք աշխատել սոցիալական բիզնես մոդելի կտավ գործիքի հետ և ինքնուրույն լրացնել այն։ Դուք կսովորեք՝ ինչպես ձևակերպել արժեքային առաջարկը, սոցիալական ազդեցությունը, ինչպես նաև հստակ նկարագրել սոցիալական խնդիրը և հաճախորդի կարիքներն ու ցավերը։
Մոդուլի ընթացքում կաշխատեք նաև բիզնես մոդելի ադապտացման վրա՝ հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական պայմանները, առկա մարտահրավերները և շուկայի զարգացումները։
Բացի այդ, կսովորեք վերլուծել մրցակիցներին և ճիշտ դիրքավորել Ձեր ապրանքներն ու ծառայությունները շուկայում՝ ստեղծելով կայուն և մրցունակ սոցիալական բիզնես մոդել։

SEIAcademy

Մոդուլ 9․ Ֆինանսները սոցիալական ձեռնարկությունում

Այս մոդուլում դուք կսովորեք կառավարել սոցիալական ձեռնարկության ֆինանսական կողմը՝ սկսելով հաշվարկել բոլոր ֆինանսական ցուցանիշները։
Մոդուլի ընթացքում կսովորեք մշակել ֆինանսական պլան, ճիշտ պլանավորել ֆինանսական միջոցները և հասկանալ բիզնեսի ֆինանսական կայունության հիմունքները։

SEIAcademy

Մոդուլ 10. ՍՁ մարքեթինգ և PR

Այս մոդուլը Ձեզ հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել մարքեթինգային և PR գործիքների և տեխնիկաների մասին։
Կիրականացնեք մրցակիցների վերլուծություն, շուկայի սեգմենտավորում, կբացահայտեք և կնկարագրեք Ձեր թիրախային լսարանը։
Մոդուլի ընթացքում կքննարկեք մարքեթինգի և PR-ի դերը բիզնեսի զարգացման մեջ, դիրքավորման ռազմավարությունները, ինչպես նաև գովազդային արշավների պլանավորումն ու դրանց արդյունավետության գնահատումը։
Բացի այդ, դուք կկիրառեք գործնական վերլուծական գործիքներ՝ շուկայի ուսումնասիրության benchmarketing, SWOT, Porter’s Five Forces և Marketing Mix մոդելները։
Մոդուլի ավարտին կմշակեք Ձեր սոցիալական ձեռնարկության մարքեթինգային պլանը և ռազմավարությունը՝ հիմնված իրական շուկայի տվյալների վրա։

SEIAcademy

Մոդուլ 11. Վաճառքի կառավարում և տեխնիկաներ

Դուք կծանոթանաք արդյունավետ վաճառքի կառավարման ուղիներին, վաճառքի և մարքեթինգի ժամանակակից տենդենցներին ու պահանջներն,կուսումնասիրեք հաճախորդի էմոցիաները ու վարքագիծը, հաճախորդի վրա էմոցիոնալ ազդեցություն թողնելու տեխնիկաները,վաճառքի ժամանակակից տեխնոլոգիական գործիքները,կստանաք վաճառքի կազմակերպման ալգորիթմներ։

SEIAcademy

Մոդուլ 12.Բիզնեսի էթիկա և բանակցություններ

Կծանոթանաք տարբեր երկրներում մշակված և կիրառվող բիզնես էթիկայի, դրես կոդի, բանակցություններ վարելու կանոններին։
Կկարողանաք գիտակցել սեփական հույզերը, գտնել դրանց առաջացման պատճառները, ներազդել սեփական հույզերի և հոգեվիճակի վրա, ստեղծել և կառավարել արդյունավետ թիմ։
Արագ կողմնորոշվել դժվարին և սթրեսային իրավիճակներում, լինել ավելի սթրեսադիմացկուն,խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և տալ արդյունավետ լուծումներ։

SEIAcademy

Մոդուլ 13․ Կառավարում և առաջնորդություն սոցիալական բիզնեսում

Այս մոդուլում դուք կծանոթանաք կառավարման ժամանակակից մոտեցումներին և համաշխարհային փորձին՝ ներառյալ միջմշակութային կառավարման մոդելները։
Դուք կմշակեք Ձեր բիզնեսի կառավարման կառուցվածքը՝ սահմանելով գործողությունների հստակ պլան և վերահսկման մեխանիզմներ։
Մոդուլի ընթացքում նաև կաշխատեք բիզնեսի ռազմավարության և առաքելության ձևակերպման վրա՝ ստեղծելով ռազմավարական կառավարման գործնական ուղեցույց։

SEIAcademy

Մոդուլ 14. Սոցիալական ձեռնարկության գործարար ծրագրի ( Business Plan) կազմում

Պատկերացում կկազմեք բիզնես պլանների դերի և նշանակության մասին։ Կծանոթանաք, թե որն է բիզնես պլանի տիպային կառուցվածքը, մշակման տեխնիկաները և մոտեցումները,կքննարկեք ֆինանսական հաշվետվություններ կազմելու առնաձնահատկությունները։ Կկազմեք Ձեր սեփական բիզնես պլանը։

SEIAcademy

Մոդուլ 15․ Թվային մարքեթինգ և բրենդավորում

Այս մոդուլում դուք կծանոթանաք թվային մարքեթինգի հիմնական գործիքին և առցանց բիզնեսի առաջխաղացման արդյունավետ մեթոդներին։
Դուք կսովորեք, թե ինչպես ներկայացնել Ձեր բիզնեսը սոցիալական հարթակներում, ձևավորել բրենդը (լոգո, վիզուալ ոճ) և կազմակերպել գովազդային արշավներ։
Մոդուլի ընթացքում կաշխատեք Facebook և Instagram բիզնես էջերի ստեղծման և կառավարման վրա՝ օգտագործելով Facebook Ads Manager, Creator Studio և բովանդակության (ֆոտո/վիդեո) ստեղծման գործիքներ։
Բացի այդ, կսովորեք թիրախավորել լսարանը և վերլուծել գովազդի արդյունավետությունը՝ հիմնվելով տվյալների վրա։

SEIAcademy

Մոդուլ 16․ Ֆոնդահայթայթում և քրաուդֆանդինգ

Այս մոդուլում դուք կծանոթանաք սոցիալական բիզնեսի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներին և ժամանակակից ֆոնդահայթայթման գործիքներին։
Դուք կսովորեք, թե ինչպես ներգրավել ֆինանսական և ոչ ֆինանսական ռեսուրսներ՝ ակտիվացնելով համայնքի, դոնորների և ներդրողների աջակցությունը։
Մոդուլի ընթացքում կքննարկեք նաև բանակցությունների վարումը դոնորների, ֆոնդերի ներկայացուցիչների և ներդրողների հետ։
Բացի այդ, կսովորեք պլանավորել և իրականացնել քրաուդֆանդինգային արշավներ՝ Ձեր գաղափարը հաջողությամբ ներկայացնելու և ֆինանսավորում ներգրավելու համար։

SEIAcademy

Մոդուլ 17․ Ինչպես գրել մրցունակ դրամաշնորհային հայտ

Այս մոդուլում դուք կունենաք անհատական գործնական հանդիպումներ և կաշխատեք Ձեր սեփական դրամաշնորհային առաջարկի վրա։
Դուք կստանաք տեղեկատվություն դոնոր կազմակերպությունների մասին, ինչպես նաև կծանոթանաք դրամաշնորհային հայտերի լրացման կանոններին և ձևաչափերին։
Ավարտին կունենաք պատրաստ դրամաշնորհային փաթեթ, որը կարող եք ուղարկել դրամաշնորհ հայտարարված ընկերությանը և մանսակցել մրցույթին։

SEIAcademy

Մոդուլ 18․ Լավագույն գաղափարի ներկայացման գործիքներ (pitching-ճեպազրույց)

Այս մոդուլում դուք կսովորեք, թե ինչպես ներկայացնել Ձեր սոցիալական բիզնես գաղափարը ներդրողներին՝ հստակ և ազդեցիկ ձևով։
Դուք կծանոթանաք pitch deck-ի կառուցմանը՝ օգտագործելով 10 սլայդի մոտեցումը, ինչպես նաև կսովորեք ճիշտ կառուցել Ձեր ներկայացումը։
Կաշխատեք նաև փիթչինգի հոգեբանական պատրաստվածության վրա՝ վստահ և համոզիչ հանդես գալու համար։
Մոդուլի ավարտին դուք կկարողանաք մի քանի րոպեի ընթացքում ներկայացնել Ձեր բիզնես գաղափարը և կազմել «Pitchdek»-ը (գաղափարի ներկայացման համար պահանջվող տեսասահիկը)։

Ամրագրե՛ք Ձեր տեղը

Social Business Owner Max
751,000 դրամ
    Ծրագրում ներառված է՝

  • Մուտք դեպի ուսումնական հարթակ, տեսադասեր և պրակտիկ հանձնարարություններ (18 մոդուլ, 45 գործնական դաս)
  • Լրացուցիչ նյութերի բանկ
  • Ուղեկցող-խորհրդատուի աջակցություն
  • Հանձնարարությունների ստուգում և հետադարձ կապ
  • Մենթորների խորհրդատվություն՝ մինչև 7 ժամ
  • Ձեր բիզնես գաղափարի և ծրագրի անհատական քննարկում ու մշակում
  • Telegram փակ համայնք
  • Գործարար շրջագայություն հայտնի բիզնես կենտրոններ
  • Բիզնես խաղերի և մրցաշարերի կազմակերպում
  • Ծրագրի նյութերի հասանելիություն
  • Մասնակցության վկայագիր
  • Սոցիալական ձեռներեցի վիզայի և անձնագրի տրամադրում
  • 7 անհատական խորհրդատվություն՝ Ձեր նախընտրելի փորձագետի հետ
  • Լավագույն գաղափարի ֆինանսավորման հնարավորություն՝ մինչև 1,5 մլն դրամ
Social Business Owner Max VIP
1,450,000 դրամ
    VIP փաթեթում ներառված է՝

  • Մուտք դեպի ուսումնական հարթակ, տեսադասեր և պրակտիկ հանձնարարություններ (18 մոդուլ, 45 գործնական դաս)
  • Լրացուցիչ նյութերի բանկ
  • Ուղեկցող-խորհրդատուի աջակցություն
  • Պրակտիկ հանձնարարությունների ստուգում և անհատական հետադարձ կապ
  • Ձեր բիզնես գաղափարի և ծրագրի անհատական քննարկում ու մշակում
  • Telegram փակ համայնք
  • Բիզնես շրջագայություն և փորձի փոխանակում հաջողակ սոցիալական ձեռնարկությունների հիմնադիրների հետ
  • Գործարար խաղեր և մրցաշարեր
  • Ֆինանսական բիզնես մոդելի մշակում
  • Բրենդբուքի և լոգոյի պատրաստում
  • Կտավ մոդելի (Canvas) քննարկում և լրացում
  • Բիզնես պլանի մշակում
  • Մասնակցության վկայագիր
  • Սոցիալական ձեռներեցի վիզայի և անձնագրի տրամադրում
  • 10 անհատական խորհրդատվություն՝ Ձեր նախընտրած փորձագետի հետ
  • Սոցիալական բիզնեսի ամբողջական փաթեթավորում
  • 7 ժամ անհատական քոուչինգ

Գումարի վերադարձի երաշխիք
Եթե ծրագիրը չի համապատասխանում Ձեր ակնկալիքներին՝ գործում է վերադարձի երաշխիք

Իմանալ ավելին

Ամրագրե՛ք Ձեր տեղը՝ խնայելով 25,000-ից մինչև 250,000 դրամ

Սեղմելով «Հաստատել» կոճակը՝ Դուք համաձայնվում եք ծառայության մատուցման հրապարակային պայմանագրին և գաղտնիության քաղաքականությանը։